Հայաստանի արտգործնախարարն հանդիպեց Իրանի խորհրդարանի նախագահին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 11, 2010 10:05

Հոկտեմբերի 9-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպեց պաշտոնական այցով Երեւանում գտնվող Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանիին:

Նախարար Նալբանդյանը բարձր գնահատեց երկու երկրների միջպետական հարաբերությունների կարեւոր մաս կազմող խորհրդարանների միջեւ համագործակցությունը` շփումները թե օրենսդիր մարմինների ղեկավարների մակարդակով, թե խորհրդարանական բարեկամության խմբերի ձեւաչափով:

Զրուցակիցները անդրադարձան 2009 թ. ապրիլին Հայաստանի Նախագահի Թեհրան կատարած պաշտոնական այցի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին:

Հայաստանի արտգործնախարարն ու Իրանի խորհրդարանի ղեկավարը անդրադարձան երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի լայն շրջանակի:

Ալի Լարիջանիի խնդրանքով Էդվարդ Նալբանդյանը ներկայացրեց արցախյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը` կարեւորելով Իրանի հավասարակշռված եւ կառուցողական դիրքորոշումը այդ հարցում:

Դիտվել է 1337 անգամ:
Print Friendly

Leave a Reply