Իրանի նախագահի ինագուրացիան կկատարվի օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | July 15, 2009 20:12

ahmadinejad1Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեժադի երդմնակալությունը կկայանա օգոստոսի 2-6-ը: Ըստ «Իրնա» գործակալության` իսլամական հանրապետության հոգևոր առաջնորդ Այաթոլլահ Ալի Խամենին նախ հաստատելու է Ահմադինեժադի վերընտրության փաստը, որի հաջորդ օրը, խորհրդարանի ներկայացուցիչների առջև, Ահմադինեժադը կկատարի նախագահի երդման արարողությունը: Իրանի խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ նախագահի ինագուրացիայից հետո կառավարությունը կձևավորվի հնարավորինս արագ` մինչև օգոստոսի 23-ը:

Դիտվել է 1100 անգամ:
Print Friendly

Leave a Reply