Պարգևատրվել են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 10, 2010 18:20

Նախագահ Սերժ Սարգսյանը հրամանագիր է ստորագրել կրթության եւ գիտության բնագավառների զարգացման գործում ունեցած մեծ վաստակի համար Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոռեկտոր, բժշկական մանրէաբանության ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Վլադիմիր Արմենակի Շեկոյանին Հայաստանի Հանրապետության գիտության վաստակավոր գործչի պատվավոր կոչում շնորհելու մասին:

Հանրապետության ղեկավարի մեկ այլ հրամանագրով կրթության եւ գիտության բնագավառներում ներդրած նշանակալի ավանդի համար Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Մուշեղ Միսակի Միրիջանյանը պարգեւատրել է Մխիթար Հերացու մեդալով:

Դիտվել է 1053 անգամ:
Print Friendly

Leave a Reply