Հոկտեմբերի 10-ը Հոգեկան առողջության համաշխարհային օրն է

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 10, 2010 12:25

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից հոկտեմբերի 10-ն ամբողջ աշխարհում հայտարարված է Հոգեկան առողջության համաշխարհային օր։

ԱՀԿ հետազոտությությունների համաձայն՝ հոգեկան խանգարման դեպքերի մեծ մասը մարդկանց մոտ ի հայտ են գալիս մինչև 14 տարեկանը։ Աշխարհի երեխաների և դեռահասների 20 տոկոսն ունեն հոգեկան խանգարումներ և խնդիրեր։

ԱՀԿ գնահատականներով՝ ամեն տարի աշխարհում միջին հաշվով 800 000 մարդ է ինքնասպանություն գործում, որոնց 86 տոկոսը զարգացող երկրների բնակիչներ են։ Հոգեկան խանգարումները ինքնասպանության դրդող հիմնական պատճառներն են։

ԱՀԿ-ն երկրների ղեկավարների ուշադրությունը հրավիրում է հոգեկան առողջության խնդիրների վրա՝ արձանագրելով, որ զարգացող երկրներում 200 անգամ ավելի քիչ է հոգեբույժների թիվը, քան զարգացած երկրներում։ Զարգացող և ազքատ երկրների մեծ մասում 1-4 մլն մարդուն բաժին է ընկնում ընդամենը մեկ մանկական հոգեբույժ։

Կազմակերպությունը նաև ահազանգում է, որ շատ երկրներում հոգեբուժարաններում պարբերաբար մարդկանց իրավունքների խախտման դեպքեր են արձանագրվում։ Շատ քիչ երկրներ ունեն հոգեկան հիվանդների իրավունքների պաշտպանությանն ուղղված օրենսդրություն։

ԱՀԿ-ն նաև պարզել է, որ հոգեկան առողջության խնդիրը սրվում է այն երկրներում, որտեղ հաճախ են արձանագրվում արտակարգ իրավիճակներ և պատերազմներ։

Tert.am

Դիտվել է 1392 անգամ:
Print Friendly

Leave a Reply