Բարաք Օբաման ինտերնետով 3 դոլար է խնդրում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 10, 2010 11:55
ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման սկսել է նամակներ ուղարկել ինտերնետի միջոցով՝ խնդրելով 3 դոլար զոհել ընտրական արշավի համար, որպեսզի զանգվածների ֆինանսական ռեսուրսները համախմբի միլիարդատերերի դեմ հակամարտության ընթացքում, գրում է «ՌԻԱ Նովոստին»:
«Խաղադրույքներն այդ ընտրություններին շատ բարձր են: Խնդրում եմ՝ զոհեք 3 դոլար… Դոլարը դոլարին, աջակցիր ինչով կարող ես»,- ասված է նախագահ Օբամայի նամակում:
Ընտրությունները ԱՄՆ-ում, որ կայանալու են նոյեմբերի 2-ին, վերլուծաբանները վստահության հանրաքվե են համարում Օբամայի համար, քանի որ հանրապետականների և դեմոկրատների դիմակայությունն ընթանում է բոլոր մակարդակներով՝ դաշնային Սենատից մինչև նահանգապետական աթոռներ:






Facebook
Tweet This
Email This Post
