Թուրքիայում պատրաստել են աշխարհում ամենամեծ ձվածեղը (ֆոտո)

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 10, 2010 11:39

Թուրքիայում պատրաստվել է աշխարհի ամենամեծ ձվածեղը, որի քաշը կազմել է 4,4 տոննա։ Այն մտել է Գինեսի ռեկորդների գիրք՝ այնտեղից դուրս թողնելով Հարավային Աֆրիկային, որտեղ պատրաստված ձվածեղը կշռել էր 3,6 տոննա։

Թուրքական Posta-ի փոխանցմամբ՝   ձվածեղը պատրաստվել է Անկարայի Cepa առևտրի կենտրոնի դիմաց տեղադրված հսկա թավայի մեջ։  Թավայի ծանրությունը կազմել է 3 տոննա 422 կիլոգրամ։

4,4 տոննա ծանրությամբ ձվածեղը պատրաստել են 65 խոհարարներ` Rixos Grand Ankara հյուրանոցի գլխավոր խոհարարի ղեկավարությամբ։

Գինեսի ռեկորդների գրքում գրանցված ձվածեղը պատրաստվել է 2,5 ժամում, որի համար օգտագործվել է 110 հազար 10 ձու։

Դիտվել է 1358 անգամ:
Print Friendly

Leave a Reply