Աշնանային դեպրեսիա. Հաղթահարեք այն ճիշտ գույներով

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 10, 2010 11:33

Աշնանային դեպրեսիայից տառապում է երկրագնդի յուրաքանչյուր 5-րդ բնակիչը. կանայք երկու անգամ ավելի հաճախ, քան տղամարդիկ: Այսպիսի տվյալներ է հրապարակել Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը: Մռայլ աշունը վատացնում է մեր ֆիզիկական և հուզական վիճակը: Այն բարելավելու միջոցներից մեկը գունային թերապիան է:

Կարմիր գույնը բարձրացնում է արյան ճնշումը, արագացնում է շնչառությունը, հաղորդում է վստահություն, դրդում է ստեղծագործել: Կարմիրն առավել հուզականորեն հագեցածն է:

Դեղինը ակտիվացնում է ներզատիչ հորմոնալ և մարսողական համակարգերը: Դեղինն առույգացնում է, տրամադրում զրույցի, կենտրոնացնում ուշադրությունը: Եթե դեղինը շատ է, մարդը սկսում է անհանգստանալ, վախի և անվստահության զգացում է ունենում: Պետք չէ դեղինը համադրել սևի հետ: Դա ընկալվում է որպես վտանգի նախազգուշացում:

Եթե ինչ-որ անհավանական բան եք նախատեսել, հագեք նարնջագույն: Այն սեփական անձի նկատմամաբ հավատի և կյանքի բոլոր շրջադարձերին պատրաստ լինելու գույնն է:

Կանաչը հանգստացնում է, հույս է տալիս, իջեցնում է աչքի և արյան ճնշումը, լավացնում է լսողությունը: Հենց այդ պատճառով են վիրաբույժները կանաչ հագնում: Նրանք ասում են, որ այդ գույնը կարող է թուլացնել ցավը և նույնիսկ արյունահոսություն կանգնեցնել:

Կապույտի երանգներով հագուստը հարմար է քնելու և աշխատանքի գնալու համար: Բայց պետք չէ կապույտով մարզվել: Այդ գույնը բարելավում է մտավոր գործունեությունը, սակայն ոչ ֆիզիկականը: Նա, ով ուզում է նիհարել պետք է ուտի կապույտ կամ երկնագույն սպասքից, որպեսզի ախորժակը մեծ չի լինի: Ամենակարևորը` աշնանը մուգ գույներից պետք է խուսափել:

Դիտվել է 3145 անգամ:
Print Friendly

Leave a Reply