Մահափորձ

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | May 25, 2009 21:24

Մայիսի 24 ին ժամը 11-ին Գեղանիստ գյուղի կենտրոնում անհայտ անձը կրակել է 33-ամյա Հակոբ Հակոբյանի վրա, հասցնելով նրան վնասվածք:

Մասիսի ոստիկանությունում ստացված տեղեկությունը չի հստակեցնում թե ինչ տիպի հրազեն է կիրառվել: Դեպքի վայրում հայտնաբերվել է 2 պարկուճ և 1 գնդակ:

«Երևան» բժշկական կենտրոնի տնօրեն Տոնոյանը տեղեկացրեց, որ վնասվել են հիվանդի ազդրի և սրունքի փափուկ հյուսվածքները և դեռ կարող են առողջական բարդություներ լինեն: Կատարվել է վիրահատական միջամտություն:

Հակոբյանը չցանկացավ պատմել կատարվածըգ «Ոչ մի բան էլ չի եղել վարդևոր էինք խաղում, սենց ստացվեց»,-ասաց նա «Անկախի» թղթակցին:

«Անկախի» ունեցած վարկածի համաձայն Հակոբյանի դեմ մահափորձ է կազմակերպել մի բարձրաստիճան պաշտոնյա:

Դիտվել է 1506 անգամ:
Print Friendly

Leave a Reply