Տուն-թանգարանի տնօրեն. Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրու գողության մեղավորը քաղաքային իշխանություններն են

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 10, 2010 11:20

Երևանի քաղաքային պանթեոնից մեծանուն հայ գրող Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրին գողանալու փաստը եզակի չէ: Նախկինում այդ գերեզմանատնից գողացվել են նաև մի կտոր Հրաչյա Աճառյանի տապանաքարից, Երվանդ Քոչարի տապանաքարի մետաղյա դափնեպսակի տերևները, Վաղարշ Վաղարշյանի շիրմաքարից` նրա մետաղյա թիկնոցը: Այդ մասին հոկտեմբերի 9-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարանի տնօրեն Կարինե Ռաֆայելյանը:

Վերջինս նաև իր տարակուսանքն է հայտնել, թե ինչպես կարող էին անայտ գողերը գողանալ բրոնզե 300 կգ կշռող կիսանդրին՝ առանց պահակների կողմից նկատվելու, առավել ևս, որ Դերենիկ Դեմիճյանի գերեզմանը գտնվում է  պանթեոնի ամենատեսանելի վայրում: Տուն-թանգարանի տնօրենը նաև մեղադրել է քաղաքային իշխանություններին՝ իրենց գործում թերանալու համար:

Կարինե Ռաֆայելյանը հայտնել է, որ այժմ իրենց նպատակն է Դերենիկ Դեմիրճյանի աճյունը տեղափոխել Կոմիտասի անվան պանթեոն:

Նշենք, որ Դերենիկ Դեմիրճյանի կիսանդրու գողության փաստի մասին հայտնի էր դարձել հոկտեմբերի 6-ին: Ոստիկանության փոխանցմամբ, դեպքը տեղի է ունեցել ապրիլից հոկտեմբեր ընկած ժամանակահատվածում:

Դիտվել է 1575 անգամ:
Print Friendly

Leave a Reply