Կարինա Սարկիսովան հեռացվել է Վիեննայի օպերայից` կիսամերկ նկարների պատճառով
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 10, 2010 10:59
Վիեննայի պետական օպերայի հայ մենակատարուհի Կարինա Սարկիսովան հեռացվել է թատրոնից, երբ Wiener ամսագիրն իր «սեքս» բաժնում հրապարակել է նրա ֆոտոսեսիան, որտեղ նա գրեթե ամբողջությամբ մերկ է:
Ավելի վաղ, հունիսին Սարկիսովային արդեն նախազգուշացրել էին նմանատիպ բաց լուսանկարների պատճառով (մայիսին բալետի պարուհին մերկ լուսանկարվել էր Penthouse ամսագրի համար), գրում է BBC-ն:
Ավստրիական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Սարկիսովան հայտարարել է, որ իր հեռացումը համարում է խտրականության դրսևորում:
Կարինա Սարկիսովան Վիեննայի օպերայում հանդես է գալիս 2000 թվականից, իսկ 2009-ին դարձել է բալետային խմբի մենապարուհի: Աշխատելով Վիեննայի բալետում 9 տարի, նա դարձել է մենակատարուհի, որին հաջորդում է արդեն պրիմա-բալետի պարուհի աստիճանը:
Նա պարել է բազմատեսակ պարտիաներում` քնարականից մինչև ագրեսիվ բնույթի և մի քանի անգամ միջազգային բալետի մրցույթների հաղթող դարձել: Վերջին հինգ տարում Սարկիսովան զբաղվել է խորեոգրաֆիայով և ցուցադրել իր աշխատանքները Վիեննայի երիտասարդ խորեոգրաֆների Երեկոների շրջանակներում:
Բալետի պարուհին ամուսնացած է և ունի 8-ամյա որդի, նշում է GZT-ը:
Լուսանկարը՝ Մորից Շելլի






Facebook
Tweet This
Email This Post
