Գյուլի կինը հայ վարպետի պատրաստած մատանիով է ելույթ ունեցել ԵԽԽՎ-ի ամբիոնից
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 10, 2010 10:45
Աբդուլլահ Գյուլի տիկնոջ գլխաշորով ելույթը ԵԽԽՎ-ում քննարկումների առիթ է դարձել Թուրքիայում։ Հայրունիսա Գյուլն առաջին տիկնանց մեջ առաջինն է, ով երբևէ ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ի ամբիոնից։
Թուրքիայի նախագահի կինը ԵԽԽՎ-ի աշնանային աշխատանքային նստաշրջանում ելույթ է ունեցել «Հիվանդ և հաշմանդամ երեխաներին հոգածության տակ վերցնելը» զեկույցի շրջանակներում։ «Թուրքիայում վերջին տարիներին տնտեսական, սոցիալական և մշակությային ոլորտներում առկա զարգացումներին զուգահեռ առաջընթաց կա նաև մարդու իրավունքների, մասնավորապես, կանանց, երեխաների և հաշմանդամների իրավունքների պաշտպանության խնդրում»,- նշել է տիկին Գյուլը՝ հիշեցնելով, որ ինքը ևս ներգրավված է նմանատիպ ծրագրերի իրականցման մեջ։
Թուրք լրագրողների ուշադրությունն է գրավել Գյուլի տիկնոջ գեղեցիկ մատանին, որը պատրաստել է հայազգի ոսկերիչ Սևան Բըչաքչըն։ «Մեզ մոտ վարպետ-արհեստավորները միշտ հույներ և հայեր են։ Սա մեր բազմազանությունն է, մեր գեղեցկությունն է։ Սևանին աշխարհում չեն ճանաչում։ Արտասահման գնալիս միշտ աշխատում եմ կրել այս մատանին»-նշել է Թուրքիայի նախագահի կինը։






Facebook
Tweet This
Email This Post
