Այսօր լեգենդար Ջոն Լենոնը կդառնար 70 տարեկան

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 9, 2010 14:39

Ողջ աշխարհում այսօր նշում են The Beatles խմբի հիմանդիր, աշխարհահռչակ Ջոն Լենոնի ծննդյան օրը, իսկ նրա հայրենի քաղաքում` Լիվերպուլում, բացվելու է հուշարձան:

Լենոնին նվիրված քանդակն ունի երկրագնդի տեսք, որի վրա աղավնիներ են սավառնում: Հուշարձանը պետք է բացեն նրա առաջին կինը` Սինտիյան և որդին` Ջուլիանը: Բացի այդ, քաղաքում կազմակերպվել է նաև Լենոնի բացառիկ լուսանկարների ցուցահանդես, որը ներկայացնելու է նշանավոր ռոք երաժշտական խմբի ստեղծման նկարազարդ պատմությունը:

Լենոնի այրին` Յոկո Օնոն ու նրանց որդին` Շոնը, այժմ գտնվում են Իսլանդիայում, որտեղ պետք է լույս վառեն երաժշտի մեկ այլ հուշարձանի մոտ, որը կառուցվել է դեռևս  2007-ին:

Այս խորհրդանշական իրադարձությունները կբացեն Ջոն Լենոնի երկամսյա փառատոնը, որն անց է կացվելու աշխարհի տարբեր քաղաքներում և ավարտվելու է դեկտեմբերի   8-ին` երգչի սպանության երեսնամյակի օրը:

1980 թ. դեկտեմբերի 8-ին Ջոն Լենոնը սպանվեց մոլագար Մարկ  Չեպմենի կրակոցից: Մարդասպանը նրա վրա էր հարձակվել ու սպանել Նյու-Յորքում` Լենոնի բնակարանի մուտքի մոտ: Ավելի ուշ դատարանում Չեպմենը հայտարարել էր, որ սպանությունը պլանավորել է նախապես և գիտակցաբար է իրագործել:

Մարդասպանն իր հիսունգին տարիներից քսանինն արդեն անց է կացրել ճաղերի ետևում: Նա պարբերաբար դիմում է դատարանին` վաղաժամ ազատ արձակման խնդրանքով, սակայն դատարանը հրաժարվում է փոփոխել դատավճիռը:

Դիտվել է 1410 անգամ:
Print Friendly

Leave a Reply