Հյուրերն ուժեղ էին

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 9, 2010 14:27

Մարզասերները տեղյակ են, որ «Եվրո-2012»-ի ընտրական  խաղում B խմբում ընդգրկված Հայաստանի հավաքականը երևանյան հանդիպումում 3։1 հաշվով հաղթել է Սլովակիայի ներկայացուցիչներին: Ահա ինչպիսի արդյունքներ են գրանցվել   3-րդ տուրում նույն խմբի մյուս հավաքականների մրցամարտերում: Ռուսաստանի հավաքականը հյուրընկալվելիս 3։2 հաշվով առավելության է հասել Իռլանդիայի ընտրանու նկատմամբ:Մակեդոնիայի հավաքականն էլ հյուրընկալվելիս  2:0 հաշվով հաղթել է Անդորրայի ներկայացուցիչներին: Վաստակած 6-ական միվորով առջևում են Իռլանդիայի, Ռուսաստանի,Սլովակիայի հավաքականները: Հայաստանի և Մակեդոնիայի ներկայացուցիչներն ունեն 4-ական միավոր: Միավոր չունի Անդորրայի հավաքականը, որի հետ հոկտեմբերի 12-ին Երևանում մրցելու է Հայաստանի ընտրանին։

B խումբ
Հայաստան-Սլովակիա՝ 3։1

Իռլանդիա-Ռուսաստան՝ 2։3
Կերժակով, 11 (0:1), Ձագոև, 29 (0:2), Շիրոկով, 50 (0:3), Քին, 72, 11 մ (1:3), Լոնգ, 78 (2:3)

Անդորրա-Մակեդոնիա՝ 0։2

Դիտվել է 1228 անգամ:
Print Friendly

Leave a Reply