Հեծանվորդ Վարշամ Դարբինյանը ստացել է դրամկան պարգև
ՍՊՈՐՏ, Օրվա լուր | Գագիկ Բեգլարյան | October 9, 2010 14:01
Թուրքիայի Բալըքեսիր քաղաքում կազմակերպված հեծանվավազքում, որի երկարությունը 94 կմ էր Հայաստանի ներկայացուցիչ Վարշամ Դարբինյանը գրավել է 2-րդ տեղը: Նա մրցատարածությունը հաղթահարել է 2 ժամ 50 րոպեում: 1-ին տեղը գրավել է Թուրքիան ներկայացնող մարզիկը, ով 94 կմ հատվածը անցել է 2 ժամ 46 րոպեում: Առաջին և երկրորդ մրցանակակիրները որպես պարգև ստացել են 1000 և 750 դոլար: 3-րդ տեղը գրաված մարզիկին հանձնվել է 500 դոլար։






Facebook
Tweet This
Email This Post
