Հայաստան է ժամանելու աշխարհահռչակ Ջո Քոքերը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 9, 2010 10:27

 Հոկտեմբերի վերջին Հայաստանում մեկօրյա համերգ կանցկացնի աշխարհահռչակ երաժիշտ Ջո Քոքերը։

 «Թեպետ դեռեւս պաշտոնապես չենք հայտարարել, թե համերգը երբ եւ որտեղ է կայանալու, սակայն հաստատ է, որ Քոքերը Հայաստան է ժամանելու այս ամսվա վերջին»,-news.am-ի թղթակցին այս մասին հայտնել են «Ամերիաբանկի» մարքեթինգի բաժնից։

Նաև նշել են, որ լրատվամիջոցների համար համապատասխան տեղեկություն տարածելու և գովազդային ակցիաներ սկսելու ժամանակ էլ հնարավոր կլինի մանրամասնորեն պատասխանել բոլոր հարցերին` ավելացնելով, որ էքսկլյուզիվ տեղեկությունները մեծ գումարներ արժեն։

 Աշխարհահռչակ երաժիշտը Հայաստանում է լինելու «Ամերիաբանկի» հրավերով:

Դիտվել է 1519 անգամ:
Print Friendly

Leave a Reply