Հիվանդանոցը 118 հազար ռուբլի է վճարել հիվանդին` նրա որովայնում անձեռոցիկ մոռանալու համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 9, 2010 10:00

Չելյաբինսկի մարզային հիվանդանոցն ավելի քան 118 հազար ռուբլի (մոտ չորս հազար դոլար) է վճարել հիվանդին, որի որովայնում վիրաբույժները  վիրահատման ընթացքում անձեռոցիկ են թողել:

2009 թվականին Չելյաբինսկի մարզային կլինիկական հիվանդանոցում հեռացրել են տղամարդու լեղապարկը, սակայն դուրս գրվելուց հետո նրա վիճակը գնալով վատացել է:

 Հիվանդը ստիպված է եղել դիմել մեկ այլ բժշկական հաստատություն, որտեղ նրան կրկին վիրահատել են: Հենց այդ ժամանակ էլ բժիշկները հայտնաբերել և դուրս են հանել անձեռոցիկ, որը տղամարդու որովայնում էր մնացել նախորդ վիրահատությունից:

Օտար մարմինը բորբոքային պրոցեսի պատճառ էր դարձել և ավելի ու ավելի ծանրացրել հիվանդի վիճակը:

Հիվանդանոցից դուրս գրվելուց հետո տղամարդը այդ մասին հայտնել է դատախազությանը: Դատախազի պահանջի համաձայն, դատարանը հիվանդանոցից բռնագանձել է 118 222 ռուբլի` որպես բարոյական վնասի և նյութական կորստի փոխհատուցում:

Դիտվել է 1179 անգամ:
Print Friendly

Leave a Reply