Հայաստան-Սլովակիա`3:1

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 8, 2010 23:14

Ֆուտբոլի Եվրոպայի առաջնության ընտրական մրցաշարի 3-րդ տուրում B խմբում ընդգրկված Հայաստանի ազգային հավաքականն առաջին հաղթանակը տարավ` Երևանի «Հանրապետական»մարզադաշտում կայացած խաղում 3:1 հաշվով առավելության հասնելով Սլովակիայի ընտրանիի նկատմամբ: Մինչև այդ հյուրերը երկու հաղթանակ էին տարել և վաստակել 6 միավոր: 23-րդ րոպեին հաշիվը բացեց Յուրա Մովսիսյանը: 14 րոպե անց սլովակ Վլադիմիր Վայսը վերականգնեց հաշվի հավասարակշռությունը:  50-րդ րոպեին Գևորգ Ղազարյանը, գնդակն ուղարկելով մրցակցի դարպասը, կրկին առաջ մղեց Հայաստանի հավաքականին: Խաղավարտից մեկ րոպե առաջ հեռահար հարվածով աչքի ընկավ Հենրիխ Մխիարյանը: Հայաստանի հավաքականը վաստակած  միավորների պաշարը հասցրեց 4-ի: Այն այս անգամ լավ խաղ ցուցադրեց և արժանի հաղթանակ տարավ: Ի դեպ, հանդիպման ընթացքին հետևելու համար մարզադաշտ էր այցելել Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Հանդիպումից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ  Վարդան Մինասյանը հայտնեց, որ գոհ է իր սաների խաղից և արդյունքից: Փոխարենը` հյուրերի հավաքականի գլխավոր մարզիչ Վլադիմիր Վայսը չթաքցրեց, որ մրցավարությունը նորմալ է եղել և Հայաստանի հավաքականն արժանի խաղով է հաղթել:

Դիտվել է 2006 անգամ:
Print Friendly

Leave a Reply