Դոնժուաններն անգամ հանուն ֆուտբոլի չեն կարող հրաժարվել սիրուհու հետ սեքսից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2010 20:42

Մեծ Բրիտանիայում հետազոտություն են անցկացրել` ուղղված այն տղամարդկանց վարքագծի շարժառիթներին, որոնք դավաճանում են իրենց կանանց: Մասնագետների կարծիքով` նման մարդիկ իրենց հոգեբանական նկարագրով շատ նման են խաղամոլներին:

Սրանք  ռիսկ սիրող խառնվածք ունեն: Ադրենալինը, որ ստացվում է գաղտնի ժամադրություններից, նրանք  նմանեցնում են էքստրեմալ սպորտի տեսակներից ստացված արդյունքի հետ: Համապատասխանաբար, ասում են փորձագետները, դա կարող է որոշակի կախվածություն առաջացնել, ինչպես ալկոհոլամոլությունը կամ թմրամոլությունը:

Սիրուհու հետ հանդիպումը նման տղամարդկանց համար ավելի կարևոր է, քան նոր ավտոմեքենան,  ճամփորդությունը և անգամ ֆուտբոլ նայելը: Raut.ru-ի հաղորդմամբ, ուժեղ սեռի ներկայացուցիչների  նվազ,  քան1%-ն է խոստովանել, որ  ի վիճակի է գիշերը մենակ անցկացնել բացառապես դրամական միջոցների խնայողության համար:

Դիտվել է 1657 անգամ:
Print Friendly

Leave a Reply