Հանրապետության առանձին շրջաններում հոկտեմբերի 9-ին սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 8, 2010 20:37

Հանրապետության տարածքում հոկտեմբերի 9-ին եղանակը կպայմանավորվի թույլ արտահայտված բարձր ճնշման դաշտով: Առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ, ամպրոպ եւ քամու ուժգնացում մինչեւ 20մ/վրկ: Խորհուրդ է տրվում ղեկին զգոն եւ ուշադիր լինել, տեղ-տեղ հնարավոր է նաեւ մառախուղ:

Մայրաքաղաքում էական տեղումներ չեն սպասվում, տեղ-տեղ հնարավոր է կարճատեւ անձրեւ, ամպրոպ եւ մառախուղ: Ինչպես  հաղորդեցին «Meteo-TV»-ից, Երեւանում ռադիոակտիվությունը 17 մկռ/ժամ է, օդի հարաբերական խոնավությունը` 87 %, մթնոլորտային ճնշումը` 668 մմ ս.ս: Գեոմագնիսական դաշտը կլինի կայուն, իսկ ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը գնահատվում է 3:

Երեւանում սպասվում է գիշերային ժամերին +11, ցերեկը` +23 աստիճան, Շիրակում, համապատասխանաբար, +3, +17, Կոտայքում` +3, +17, Գեղարքունիքում` +3, +17, Լոռիում` +4, +18, Տավուշում` +8, +19, Արագածոտնի լեռներում` +3, +17, Արագածոտնի նախալեռներում` +9, +21, Արարատում` +9, +23, Արմավիրում` +9, +23, Վայոց ձորի լեռներում` +3, +18, Վայոց ձորի նախալեռներում` +9, +23, Սյունիքի հովիտներում` +10, +24, Սյունիքի նախալեռներում` +4, +17, Արցախում` +8, +18, Ջավախքում` +9, +22 աստիճան:

Դիտվել է 1386 անգամ:
Print Friendly

Leave a Reply