Ջինսի օրն աստղերը դրամահավաք են կազմակերպում քաղցկեղի դեղորայքի համար

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2010 20:32

Հոկտեմբերի 8-ը նշանավոր օր է բրիտանացիների ու ամերիկացիների համար, քանի որ 1996 թ. ի վեր հայտարարված է  Ազգային ջինսի օր: Ընդ որում, այդ օրը  ոչ միայն հարգում են նավի առագաստի գործվածքից հագուստ ստեղծողի հիշատակը, այլև դրամահավաք են կազմակերպում մահացու հիվանդության դեղորայքի մշակման համար, որը բոլորիս հայտնի է որպես կաթնագեղձի քացկեղ: Այս տարի Ֆելիսիթի Հաֆմանն է հորդորում միանալ ակցիային և օնկոլոգիայի դեմ պայքարում 5 դոլարի համեստ ներդրում անել:

Գաղափարը բավական պարզ է. հարկ է ընկերների, գործընկերների և հարազատների հետ ջինս հագած  գնալ Զվարծությունների ինդուստրիայի հիմնադրամին առընթեր հասարակական կազմակերպություն  և 5 դոլար տալ: Ընդ որում, երկրում այդ օրը, ի նշան համերաշխության, ջինս է հագնում նշանավոր մարդկանց մեծ մասը, որպեսզի ցույց տա իր աջակցությունը քաղցկեղի բուժմանը: Աստղերի թիմում այսօր շոու բիզնեսի հայտնի անուններ են` Քրիստինա Էփլգեյթը, Պատրիցիա Արկետը, Լյուսի Լյուն, Չարլի Շինը և Պիրս Բրոսնանը: Ի դեպ, ամեն տարի նման միջոցառումներից հավաքվում է գրեթե 80 մլն դոլար:

Այս տարի Հաֆմանի` որպես բարեգործական ակցիայի ղեկավարի ներկայությունը խորհրդանշական է, քանի որ նա հանրահայտ  «Խիզախ տնային տնտեսուհիները»  սերիալում խաղացել է գլխավոր հերոսուհիներից մեկի` Լիննեթ Սկավոյի դերը, որը հիվանդացել է կրծքի չարորակ ուռուցքով, բայց նրան հաջողվել է հաղթահարել այն:  

Ի դեպ,այսօր լրանում է 15 տարին այն օրից, երբ առաջին անգամ տոնվեց Ջինսի օրը: Յուրաքանչյուր ցանկացող կարող է ստանալ մասնակցության լրիվ  փաթեթը, որն ընդգրկում է ուսումնական նյութեր կրծքի քաղցկեղի մասին, ներառյալ` կանխարգելումն ու թերապիան:

© 2009, Raut.ru.

Դիտվել է 1495 անգամ:
Print Friendly

Leave a Reply