Ըստ քաղաքական մեծամասնության, հայ-թուրքական արձանագրությունների ստորագրմամբ ՀՀ միջազգային հեղինակությունը բարձրացավ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 8, 2010 20:18

2009 թ.-ի հոկտեմբերի 10-ին հայթուրքական արձանագրությունների ստորագրմամբ Հայաստանի Հանրապետության հեղինակությունը, իհարկե, բարձրացավ, որովհետև ՀՀն` ի դեմս ևկառավարության, ևՆախագահի, ցույց տվեց, որ վարում է նախաձեռնողական, կառուցողական քաղաքականություն և տեր է իր որդեգրած սկզբունքին` առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին հոկտեմբերի 8-ի ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի ՙՕրինաց Երկիր՚ խմբակցության ներկայացուցիչ Հովհաննես Մարգարյանը: Ըստ նրա, Հայաստանը հարկադրված էր խորհրդարանում սառեցնել արձանագրությունների վավերացման գործընթացը, և ՙմիջազգային հանրությունը սա լավ պատկերացրեց, և Թուրքիայի հեղինակության վրա խիստ ազդեցություն ունեցավ՚:

ՙՀՀԿ՚ խմբակցության անդամ Արտակ Զաքարյանի կարծիքով ևս, հայթուրքական արձանագրությունները և երկու երկրների միջև հարաբերութունների կարգավորման նպատակով սկսված գործընթացը, ՙբնականաբար, չէր կարող անմասն մնալ միջազգային հանրության ուշադրությանից և, որպես տարածաշրջանում կայունության և երկարատև խաղաղության ապահովման համար լավագույն գործընթաց և լավագույն հնարավորություն, տարբեր ձևաչափերում գտավ իր աջակցությունը՚: ՙՀայկական դիրքորոշումը և հայկական քաղաքականությունը այս խնդրի շրջանակներում միշտ մնաց բաց, պարզ, հրապարակային և հասկանալի, ընկալելի բոլոր կողմերի համար՚,-հայտարարեց հանրապետական պատգամավորը:

Գայանե Մելիքյան

Դիտվել է 952 անգամ:
Print Friendly

Leave a Reply