Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել

ՄԱՐԴԻԿ, Օրվա լուր | | October 8, 2010 15:54

Նախագահ Սերժ Սարգսյանը հոկտեմբերի 7-ին հրամանագիր է ստորագրել 2010 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն, 2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Դիտվել է 874 անգամ:
Print Friendly

Leave a Reply