«Եվրոտեսիլ-2011»-ը կանցկացվի Դյուսելդորֆ գերմանական քաղաքում

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2010 16:51

Հայտարարվել է Գերմանիայի այն քաղաքի անունը, որտեղ հաջորդ տարվա մայիսին կանցկացվի «Եվրոտեսի-2011» երաժշտական մրցույթը:

Ինչպես հաղորդում են Գերմանիայի ԶԼՄ-ները, «Եվրոտեսի-2011» մրցույթը տեղի կունենա Դյուսելդորֆ քաղաքում:

Գերմանական NDR հեռուստահաղորդման և Եվրոպական հեռարձակողների միության որոշման համաձայն, 4 թեկնածու-երկրներից (Բեռլին, Համբուրգ, Հաննովեր և Դյուսելդորֆ) ընտրվել է Դյուսելդորֆը:

Նշենք, որ Գերմանիայի կարևոր տնտեսական կենտրոն համարվող Դյուսելդորֆ քաղաքի բնակչությունը կազմում է 590 հազար մարդ:

Դիտվել է 2420 անգամ:
Print Friendly

Leave a Reply