Աշխատավարձի չափերը` կախված գոտկատեղի չափսերից

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2010 16:48

Գոտկատեղի չափսերից ուղղակիորեն  կախված է աշխատավարձի չափերը:Որպեսզի ավելի շատ վաստակել`ամերիկացի կնոջը  հարկ է լինել բարալիկ, իսկ ամերիկացի տղամարդուն` ունենալ ավելորդ քաշ:Աղմկալի այս եզրահանգման է եկել Journal of Applied Psychology ամսագրի հանրային ծառայությունը: Հետազոտությունը հաստատում է, որ 25 ֆունտ` այսինքն`12 կգ պակաս քաշ ունեցող ամերիկուհին իր գործընկերուհուց կարող է ավել աշխատավարձ ստանալ միջին հաշվով`տարեկան 15,572 դոլարով: Մյուս կողմից 25 ֆունտով ավել կշիռ ունեցող կինը իր գործընկերուհուց,միջին հաշվով, 13,847 դոլարով պակաս է ստանում: Տղամարդկանց խնդիրը ճիշտ հակառակն է: ԱՄՆ-ում ուժեղ սեռի ներկայացուցիչներին հարկ է ունենալ ավել կիլոգրամներ: Նիհար ամերիկացի տղամարդը մեծ գոտկատեղ ունեցող տղամարդու համեմատությամբ` ստանում է տարեկան, միջին հաշվով, 8,437 դոլարով պակաս աշխատավարձ: Սակայն CBS հեռուստաալիքը նշում է, որ չափազանց ճարպակալման դեպքում` տղամարդու աշխատավարձը կարող է անշեղորեն անկում ապրել:

Դիտվել է 988 անգամ:
Print Friendly

Leave a Reply