Եվրամիությունը կօգնի Հունգարիային

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2010 16:45

Եվրահանձնաժողովը կհամակարգի Հունգարիային  ցուցաբերվող  օգնությունը ` թունավոր նյութերի մնացորդներից ազատվելու համար: Ներկա պահին լուծվում է Հունգարիա փորձագետների խմբի ուղարկման հարցը, որպեսզի հաշվարկեն շրջակա միջավայրում թունավոր տարրերի տարածումը և վարակազերծեն տեղանքը: Հիշեցնենք, որ Հայք ավանում տեղի ունեցած բնապահպանական աղետի հետևանքով  Կարմիր մանրածուխը ավելի ու ավելի շատ է տարածվում Հունգարիայի տարածքում: Թունավոր խյուսը  հայտնվել է տեղի գետերում և հոսում է դեպի Դունայ, որը Եվրոպայի ջրային զարկերակն է: Սա լուրջ բնապահպանական խնդիր է, որը վերաբերում է ոչ միայն Հունգարիային, այլ նաև հարևան մի շարք երկրների` Խորվաթիային, Սերբիային, Բուլղարիային. Ռումինիային, Մոլդովային, Ուկրաինային:Քիմիական այս նյութը , որ վտանգավոր է առողջությանը` գործնականում հաստատվել է:Հիմնախնդիրը մեծ տագնապ է առաջացրել Վայրի բնության պաշտպանության համաշխարհային հիմնադրամին:Կարմիր մանրածուխում բաղադրվում են կապար, Կադմիում, մկնդեղ և քրոմ: Գրինպիսը  հետազոտել է արվարձաններում ջրի բաղադրությունը.  թույլատրելի աղտոտվածությունը գերազանցում է 1,5 անգամ: Այսպիսով` Հունգարիան աղետի հետևանքները ինքնուրույն հաղթահարել չի կարող, արդեն պարզ է, որ կա Եվրամիության ֆինանսական և տեխնիկական օգնության անհրաժեշտությունը: Վնասը կարող է կազմել 10-յակ միլիոն եվրո:

Դիտվել է 896 անգամ:
Print Friendly

Leave a Reply