ՀՀ ԱԺ խմբակցությունները նամակ են հղել միջազգային կառույցների ղեկավարներին

ԳԼԽԱՎՈՐ ԼՈՒՐ, ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | | October 8, 2010 16:00

ՄԱԿ-ի ԳԼԽԱՎՈՐ ՔԱՐՏՈՒՂԱՐ

ՊԱՐՈՆ ԲԱՆ ԿԻ ՄՈՒՆԻՆ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ԵԺԻ ԲՈՒԶԵԿԻՆ

ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ՄԵՎԼՈՒԹ ՉԱՎՈՒՇՕՂԼՈՒԻՆ

ԵԱՀԿ – Ի ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ

ՎԵՀԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀ

ՊԱՐՈՆ ՊԵՏՐՈՍ ԷՖԹԻՄԻՈՒԻՆ

Հոկտեմբերի 5-ին՝ գիշերվա ժամը 3-ին, Ադրբեջանում մահացել է Հայաստանի սահմանամերձ գոտուց առևանգված քաղաքացիական անձ, հովիվ Մանվել Մամիկոնի Սարիբեկյանը: Հղում անելով Ադրբեջանի Պաշտպանության նախարարության և ռազմական դատախազության համատեղ հայտարարությանը՝ այդ երկրի լրատվամիջոցները նշում են, թե տեղի ունեցածը «ինքնասպանությունե է։ Մինչ այդ ադրբեջանական ԶԼՄ-ներով տարածվել էր մի տեսահոլովակ, որում պարզ երևում են Մ.Սարիբեկյանի վրա առկա խոշտանգումների հետքերը:

Հայաստանի Հանրապետության Ազգային Ժողովի պատգամավորական խմբակցությունները խստորեն դատապարտում են Ադրբեջանի Հանրապետության իշխանությանը Մանվել Սարիբեկյանի մահվան կապակցությամբ եւ պահանջում են Ադրբեջանից` իր կողմից վավերացված Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 2-րդ և 3-րդ հոդվածի դրույթներին, Ժնեւյան կոնվենցիաների եւ ՄԱԿ-ի 1984թ. դեկտեմբերի 10-ին ընդունված` «Խոշտանգումների եւ այլ դաժան, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի ու պատժի դեմե Կոնվենցիային համապատասխան պատասխանատվության ենթարկել Մանվել Սարիբեկյանի մահվանը մեղսակից բոլոր պաշտոնատար անձանց:

Միևնույն ժամանակ հաշվի առնելով այն հանգամանքը, որ Միջազգային Կարմիր Խաչի Կոմիտեն հանդիսանում է Ժնևյան կոնվենցիայի և կից արձանագրությունների դրույթների պահպանության երաշխավորը, Ազգային Ժողովի պատգամավորական խմբակցությունները դատապարտում են Կարմիր Խաչի Միջազգային կոմիտեի Երևանի և Բաքվի գրասենյակների անգործությունն ու պասիվությունը:

Ադրբեջանի կողմից բարձրաձայնվող ինքնասպանության պաշտոնական վարկածը, մեր կողմից գնահատվում է որպես պատասխանատվությունից խուսափելու և անպատժելիության կիրառման փորձ, քանի որ քաղաքացու մոտ նախքան մահն առկա են եղել բռնության հետքեր: Ինքնասպանության վարկածի դեպքում անգամ ծագում է քաղաքացուն ինքնասպանության հակելու կամ հասցնելու վարկածը, ինչը պետք է մանրամասն քննության առնվի Ադրբեջանի Հանրապետության իրավասու մարմինների կողմից` անպայմանորեն գործընթացին մասնակից դարձնելով Հայաստանի Հանրապետության և միջազգային փորձագետներին:

Մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող մի շարք միջազգային փաստաթղթեր վավերացրած Ադրբեջանի Հանրապետությունը պատասխանատու է իր երկրի վարչական սահմաններում գտնվող յուրաքանչյուր անձի անվտանգության համար: Օտարերկրյա քաղաքացու կյանքի դեմ ուղղված յուրաքանչյուր ոտնձգության բացահայտմանը պետք է մասնակից դարձվեն այն երկրի ներկայացուցիչները, որի հովանավորության ներքո գտնվում է տվայլ անձը:

Ուստի պահանջում ենք Հայասատանի Հանրապետության հովանավորությունը կրող Մանվել Սարիբեկյանի մահվան գործի քննությանը ներգրավել ՀՀ Իրավապահ մարմինների ներկայացուցիչներին և պատասխանատվության ենթարկել մեղավորներին:

Նաև կոչ ենք անում ԵԽԽՎ-ին, ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովին, ՄԱԿ-ի և Եվրոպական Միության համապատասխան մարմիններին նպաստել այս դեպքի կապակցությամբ հետաքննությանը ներգրավելու Հայաստանի և միջազգային անկախ փորձագետներին:

ՀՀ Ազգային ժողովի խորհրդարանական խմբակցություններ`

Հայաստանի Հանրապետական կուսակցություն `

Գալուստ Սահակյան

ՙԲարգավաճ Հայաստան՚ կուսակցություն `

Գագիկ Ծառուկյան

ՙՀայ Յեղափոխական դաշնակցություն՚ կուսակցություն`

Վահան Հովհաննիսյան

ՙՕրինած Երկիր՚ կուսակցություն `

Հեղինե Բիշարյան

ՙԺառանգություն՚ կուսակցություն `

Ստեփան Սաֆարյան

ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն

Դիտվել է 1456 անգամ:
Print Friendly

Leave a Reply