Ադրբեջանում գրանցվել է մարդկանց առևտրի հետ կապված 63 փաստ, վնասազերծվել են 5 հանցավոր խմբեր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2010 16:34

Ընթացիկ տարվա 9 ամիսների ընթացքում Ադրբեջանում գրանցվել է մարդկանց առևտրի հետ կապված 63 փաստ. վնասազերծվել են 5 հանցավոր խմբեր, և ձերբակալվել են 29 հանցագործներ:

Այս մասին հայտարարել է մարդկանց առևտրի դեմ պայքարի Ադրբեջանի ազգային կոորդինատոր, ՆԳՆ ղեկավարի առաջին տեղակալ Վիլայաթ Էյվազովը Միլի Մեջլիսին ներկայացված իր զեկույցում:

Ըստ տեղեկատվության, մարդկանց առևտրի հետ կապված միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանցից 13-ը հայտնաբերվել են Ինտերպոլի միջոցով և փոխադրվել են հետաքննական օրգաններին: Ներկայումս, շարունակվում է 43 անձանց հետապնդումը: Մարդկանց առևտրի 35 զոհից 25-ին ապաստարան է տրամադրվել և հասարակությանն ինտեգրացվելու օգնություն ցուցաբերվել: Նրանցից 2 երեխաների կրթության նախարարության կողմից տեղափոխել են ինտերնատ, իսկ 5 երեխաներին` մանկապարտեզ:

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ մարդկանց առևտրի զոհերից 23-ին տեղափոխել են Թուրքիա, 4-ին` ԱՄԷ, 3-ին` Իրան: Նրանցից 3-ը ունեն միջնակարգ կրթություն, 3-ը` թերի միջնակարգ, 19-ը` միջին, 9-ը` չունեն կրթություն:

Նշված ժամանակաշրջանում արձանագրվել է հասարակական բարոյականությանը վնասող հակաիրավական գործունեության 115 փաստ, այդ թվում` 52-ը` առնչվող մարմնավաճառությանը, 63-ը` անբարոյականության օջախներին: 71 մարդ է ենթարկվել պատասխանատվության:

Դիտվել է 1459 անգամ:
Print Friendly

Leave a Reply