Աճուրդում հին հռոմեական հեծելակի սաղավարտը վաճառվեց 3,7 մլն դոլարով

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 8, 2010 15:29

Հնագետները հին հռոմեական հեծելակի պղնձե սաղավարտ են  հայտնաբերել ժամանակակից Մեծ Բրիտանիայի տարածքում:Այն Քրիստիի աճուրդում վաճառվել է2,3 միլիոն ֆունթ սթեռլինգով. սա համարժեք է 3,7 միլիոն դոլարին: Սաղավարտը գործնականում պահպանվել է ամբողջությամբ, ծածկում է ողջ դեմքը  և կազմված է 2 մասից: Ենթադրում են, որ այն ստեղծվել է մ.թ. I-II դարերում և օգտագործվել է ցուցադրական ելույթներում: Թանկարժեք գտածոն հայտնաբերվել է այս գարնանը`մետաղաորոնման սարքի օգնությամբ:

Մասնագետների գնահատմամբ`այդ սաղավարտը վերջին 250 տարիների ընթացքում հայտնաբերված 3 ցուցանմուշներից մեկն է: Ըստ որում` դրանցից մեկը հայտնաբերվել է 1796 թվականին և գտնվում է Բրիտանական թանգարանում, իսկ մյուսը` XX դարի սկզբում, և այն կարելի է տեսնել Էդինբուրգյան թանգարանում: Հռոմեացիները բնակվել են այդ տարածքներում  մ. Թ. I-IV դարերում:

Դիտվել է 1087 անգամ:
Print Friendly

Leave a Reply