Չինացի կալանավորը` Նոբելյան մրցանակակիր

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2010 15:06

2010 թվականին  Խաղաղության Նոբելյան մրցանակակիր է դարձել չինացի կալանավոր Լյու Սյաոբոն, որ ներկայումս գտնվում է բանտում` «Չինաստանում մարդու հիմնարարիրավունքների համար երկարաձիգ ոչ բռնի պայքարի համար»,- տեղեկացնում է Reuters-ը: Լյուն բանտարկվել է անցյալ տարի դեկտեմբերին`2008 թվականին այլ ակտիվիստների հետ մանիֆեստ գրելու համար, որը  կոչ է անում երկրում բազմակուսակցականություն և խոսքի ազատություն ապահովել:Մրցանակը պաշտոնապես կշնորհվի Օսլոյում դեկտեմբերի 10-ին: Դատելով ամենից` Սյաբաոն չի կարող միջոցառմանը  ներկայանալ և ստանալ 10 մլն շվեդական կրոնը, ինչը համարժեք է 1,5 մլն ԱՄՆ դոլարին:

Լյու Սյաոբոն 54 տարեկան է: 1989 թվականին նա մասնակցել է Պեկինի կենտրոնում` Տյանմեն հրապարակում, հուզումներին, որից հետո հայտնվել է իշխանությունների ակնբախ ուշադրության կենտրոնում: Անկարգությունները ճնշելուց հետո նա բանտում անցկացրեց մոտավորապես 20 ամիս:

2009 թվականի հունիսին Լյու Սյաոբոն կալանավորվել է`«վերջին տարիներին քարոզչական գործողությունների համար, որոնք նպատակաուղղված էին պետական իշխանությունների և սոցիալիստական կարգերի տապալմանը»:Բացի այդ` նա «Խարտիա 08»-ի հեղինակներից մեկն է, որը պահանջում է մարդու իրավունքների պաշտպանություն և քաղաքական բարեփոխումների անցկացում»:

Դիտվել է 989 անգամ:
Print Friendly

Leave a Reply