Զվարճահարույց միջադեպ` Բարաք Օբամայի մասնակցությամբ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2010 14:38

Օբաման ծիծաղեցրել է հանրությանը. Ազդեցիկ կանանց շրջանում ելույթ ունենալիս`ամբիոնից ընկել է իշխանության խորհրդանիշը: Միջոցառումը տեղի է ունեցելՎաշինգտոնում երեքշաբթի երեկոյան: Fortune ամսագիրը 2010 թվականի`աշխարհի ամենահզոր կանանց միջազգային հանդիպում է կազմակերպել: ԱՄՆ-ի նախագահին ներկայացրել է Time Inc. կորպորացիայի ղեկավար Էնն Մուրը: Իր բացման խոսքում նա նշել է, որ  նմանօրինակ միջոցառումներում  տղամարդը հազվադեպ է ներկայացվում, իսկ եթե ներկայացվում է` ուշադրության է արժանանում այն տղամարդը, ում չի շփոթեցնում ազդեցիկ կանանց հանրությունը: «Օբաման հենց այդպիսի տղամարդ է»,- ասել է Էնն Մուրը:

Կանանց միջավայրում Օբամային ջերմությամբ ընդունեցին: Նա  խոսեց իր կյանքի կարևոր կանանց` տատիկի, մոր,զոքանչի, կնոջ և դուստրերի մասին: Եվ ահա իր խոսքի կեսում ամբիոնից ընկավ իշխանության խորհրդանիշը. նա հանգիստ գետնից վերցրեց այն և ծիծաղելով ասաց. «Սարսափելի ոչինչ չկա. կարծում եմ` առանց այդ էլ`  գիտեն ով եմ ես»:

Հետաքրքիր   միջադեպ է տեղի ունեցել CNBC հեռուստաալիքի շոուներից մեկի ժամանակ, երբ ճանճը պարզապես վրդովեցրել է Օբամային: Առանց վարանելու` նա սպանել է Ճանճը` նշելով , որ այդ էպիզոդը կարելի է օգտագործել կինոնկարներում:

Դիտվել է 962 անգամ:
Print Friendly

Leave a Reply