12 ընկերություններ պատրաստ են ներդրումներ անել Իրանի նավթային ենթակառույցներում
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 8, 2010 13:24
Իրանի նախագահ Ահմադինեջադը հայտարարել է, որ արտերկրի ներդրողները պատրաստ են իսլամական հանրապետության նավթային ինդուստրիայում 50 միլիարդ դոլար ներդնել: Իրանական Mehr գործակալությունը վկայաբերում է Իրանի նախագահի հայտարարությունը, թե «Իրանի նավթային նախարարության իրավասության տակ գտնվում է 50 միլիարդ դոլար գումարը, որոնք տրամադրում են արտասահմանյան 12 ընկերություններ»:
Ահմադինեջադը հայտարարել է.«Թեպետ Իրանի վրա դրված պատժամիջոցներին`12 ընկերություններ պատրաստ են ներդրումներ անելու մեր նավթային ենթակառույցներում»: British Petroleum-ի գնահատմամբ`իրանական նավթային պաշարները կազմում են 134 միլիարդ բարել, իսկ գազի պաշարները գերազանցում են 29 տրիլիոն խորանարդ մետր ծավալը:






Facebook
Tweet This
Email This Post
