Իսրայելը ԱՄՆ-ից կստանա F-35i կործանիչներ`բնակավայրերի շինարարության սառեցման դիմաց
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 8, 2010 13:22
Իսրայելական «Ռեշետ Բետ» ռադիոկայանի փոխանցմամբ` Իսրայելի կառավարությունը հինգշաբթի ԱՄՆ-ի հետ պայմանագիր է ստորագրել` 5-րդ սերնդի` F-35i 20 կործանիչ գնելու վերաբերյալ: Մատակարարումները կսկսվեն 2015 թվականից, 20 ինքնաթիռներից վերջինները Իսրայելի ռազմաօդային ուժերին կտրամադրվեն 2017 թվականին: Համաձայնագիրը ենթադրում է պատվերների ընդլայնում և 75 ինքնաթիռների ձեռքբերում: Իսրայելական մամուլը նշում է, որ նախապես Իսրայելը կամենում էր ստանալ 75 ինքնաթիռ, սակայն առաջին փուլում պետք է բավարարվի 2 տասնյակով: « Այդ գործարքը Վաշինգտոնի առաջարկած`«Մտրակ և քաղցրաբլիթի» մասն է միայն: Փոխարենը` Իսրայելը պետք է գնա հերթական զիջումների և երկարաձգի մորատորիումը Հուդայի և Սամարիայի բնակավայրերում: Բացի ինքնաթիռներից` Իսրայելը կստանա հավելյալ ռազմական օգնություն` ներառյալ հակահրթիռային պաշտպանության համակարգերը, ինչպես նաև հնարավոր հարձակումների ժամանակ կունենա վաղ նախազգուշացման արբանյակային համակարգերի մուտքի իրավունք:
F35i ` 20 մարտական ինքնաթիռների ձեռքբերման գործարքը հաստատվել է Իսրայելի խորհրդարանում 2 շաբաթ առաջ:Գործարքը ապահովող միջոցների մեծ մասը կտրամադրի ամերիկյան ֆինանսական օգնությունը, իսկ մնացած մասը Իսրայելը տարաժամկետ կվճարի: Գործարքի արժեքի մեջ է մտնում ինքնաթիռների իսրայելական ֆինանսավորման համակարգը`ինքնաթիռների սարքավորման համար, ինչպես նաև սպասարկման համար տեխնիկական բազաների ստեղծումը:






Facebook
Tweet This
Email This Post
