Գորիսով ընթացող Իրանի քաղաքացու մեքենայում հրդեհ է բռնկվել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 8, 2010 13:11

Հոկտեմբերի 7-ին`ժամը 10.40-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Արագածոտնի մարզի   Նորաշեն գյուղում:  Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ:  Հրդեհը մեկուսացվել է ժամը 10.55-ին, մարվել`11.20-ին:

Այրվել է Ռ. Պիրոյանին պատկանող տան 10 քմ մակերեսով խոհանոցը և խոհանոցի տանիքը` 12 քմ   մակերեսով:

Հրդեհից ստացված դեմքի այրվածքով Ծաղկահովիտ գյուղի հիվանդանոց է տեղափոխվել նույն տան բնակիչ,1979թ.-ին ծնված Հովհաննես Պիրոյանը , որը ստանալով առաջին բուժօգնություն` դուրս է գրվել:

Նույն օրը`ժամը 13.02-ին, ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Սյունիքի մարզի Գորիս քաղաքի  Շահումյան փողոցով ընթացող ավտոմեքենայում: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 13.18-ին, մարվել`13.22-ին:

Այրվել է Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի Աբուլֆազ Աբասի Լիային պատկանող “Վոլվո” մակնիշի IR  3273 պետհամարանիշի  բեռնատար ավտոմեքենայի վարորդի խցիկը:

Նույն օրը`ժամը 16.45-ին ,ահա­զանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Թադևոսյան փողոցի թիվ 11 հասցեում գտնվող սպորտ-դպրոցի տարածքում: Դեպքի վայր են մեկնել երկու մարտական հաշվարկ և փրկարական ուժերի վարչության աշխատակիցները: Հրդեհը մեկուսացվել է ժամը 17.09-ին, մարվել` 17.13-ին: Այրվել է չգործող բաղնիքի երկու լոգասենյակ` 50 քմ ընդհանուր մակերեսով:

Նույն օրը`ժամը 20.14-ին ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Տավուշի մարզի Բերդ քաղաքի   Սայաթ-Նովա փողոցի թիվ 32 տանը: Դեպքի վայր է մեկնել  մեկ մարտական հաշվարկ: Հրդեհը մեկուսացվել է ժամը 20.25-ին, մարվել`22.05-ին: Մասամբ այրվել է Ռ. Դավթյանին պատկանող տան երկու ննջասենյակը`24 քմ մակերեսով և գույքը:

Դիտվել է 1019 անգամ:
Print Friendly

Leave a Reply