Գետափ գյուղում` տան հյուրասենյակում գազի բալոն է պայթել

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ, Օրվա լուր | | October 8, 2010 13:05

Երեկ ժամը 20.25-ին, ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Գետափ գյուղում տեղի  է  ունեցել   գազի բալոնի պայթյուն` առանց հրդեհի բռնկման:

Դեպքի վայր է մեկնել հրշեջ փրկարական ջոկատի օպերատիվ խումբը:   Պարզվել է, որ 1931թ.-ին ծնված Լյուդվիգ Մարգարյանին պատկանող տան    հյուրասենյակում տեղադրված 10 կգ կշռով գազի բալոնի պայթյունի հետևանքով փլուզվել է   48 քմ մակերեսով հյուրասենյակը: Լ. Մարգարյանը ստացել է թեթև մարմնական վնասվածքներ   և տեղափոխվել Արթիկ քաղաքի հիվանդանոց, որտեղ ստանալով առաջին բուժօգնություն`   դուրս է գրվել:

Դիտվել է 2167 անգամ:
Print Friendly

Leave a Reply