Նախագահը հրամանագիր է ստորագրել զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 8, 2010 12:38

Նախագահ Սերժ Սարգսյանը  երեկ  հրամանագիր է ստորագրել 2010 թվականի աշնանային զորակոչ անցկացնելու եւ զորացրում կատարելու մասին:

Հրամանագրի համաձայն, 2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կանցկացվի Հայաստանի Հանրապետության արական սեռի այն քաղաքացիների պարտադիր զինվորական և այլընտրանքային ծառայությունների աշնանային զորակոչը, որոնց 18 տարին լրանում է մինչև զորակոչի օրը, ինչպես նաև այն քաղաքացիների, ովքեր կորցրել են նախկինում ստացած պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման իրավունքը:

2010 թվականի հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին կզորացրվեն սահմանված ժամկետում պարտադիր զինվորական ծառայություն անցած զինծառայողները:

Հայաստանի Հանրապետության կառավարությանը հանձնարարվել է` երկշաբաթյա ժամկետում ընդունել սույն հրամանագրի կիրարկումն ապահովող համապատասխան որոշում:

Հրամանագիրն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

Դիտվել է 960 անգամ:
Print Friendly

Leave a Reply