Ֆրանսիայում հաստատվեց հիջաբների արգելքը
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 8, 2010 11:59
Ֆրանսիայի Սահմանադրական խորհուրդը հաստատեց, որ մահմեդական գլխանոցների արգելումը չի հակասում երկրի հիմնական օրենքին: Այս կերպ` հիջաբների արգելքը ուժի մեջ կմտնի արդեն գարնանից: Հասարակական վայրում հիջաբ կրելու դեպքում սահմանված է 150 եվրո տուգանք: Սա վերաբերում է կանանց, իսկ տղամարդկանց, ովքեր կստիպեն իրենց կանանց կրել այդ հագուստը`15 հազար եվրո տուգանք, կամ էլ` 1 տարի բանտարկություն: Սակայն Սահմանադրական դատարանը թույլատրելի է համարել հիջաբ կրել մզկիթներում, եթե նույնիսկ այդ մզկիթները բաց են հասարակության լայն շրջանակների համար, այլ կերպ` կխախտվեր դավանանքի ազատության իրավունքը: Օրենքը աջակցել է ֆրանսիացիների 82 տոկոսը: «Էմնեսթի ինթերնեշնլ» կաղզմակերպությունը բազմիցս խնդրել է Ֆրանսիային` արգելք չսահմանել` հայտարարելով, որ դա հակասում է մարդու իրավունքի հարցերով եվրոպական համաձայնագրին:






Facebook
Tweet This
Email This Post
