Արենիում այս տարվա պեղումները մոտենում են ավարտին

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 8, 2010 11:31

Արենիում այս տարվա պեղումները մոտենում են ավարտին: Ինչպես «Արմենպրես»-ի հետ զրույցում ասաց Արենիի հնագետների արշավախմբի ղեկավար Բորիս Գասպարյանը, այժմ դասակարգվում են պեղումների ընթացքում գտնված նյութերը:

«Մեր գլխավոր խնդիրը ստացված բոլոր նյութերը գիտականորեն համադրելն է»,- ասաց նա, նշելով, որ Արենիում արձանագրվել են բարդ ծիսական արարողությունների միջավայրեր, որոնք հասկանալու համար ամբողջ նյութը պետք է ուսումնասիրվի: Այդ պատճառով Արենին անընդմեջ հյուրընկալում է արտասահմանցի հնագետների: Ըստ Բորիս Գասպարյանի` մանրազնին ուսումնասիրությունների նպատակը տվյալ բույսերի, կենդանիների, մարդկանց, նրանց վարած կենսակերպի մասին գիտական տեղեկատվություն ստանալն է: Արենիում գտնվել են ոչխարի, այծի, խոզի, թռչունների, կրծողների եւ այլ կենդանիների ոսկրային, նաեւ բուսական մնացորդներ, մարդկանց եւ կենդանիների մազեր: «Նյութը դեռեւս հավաքվում եւ մշակվում է:

Արենիի հուշարձանը նոր-նոր սկսում է բացել դեմքը»,- ասաց Բ. Գասպարյանը: Այս վայրը, որտեղ գտնվել են մթա 7-4-րդ հազարամյակի, ինչպես նաեւ միջնադարյան շերտեր, հնարավորություն է տալիս ստանալ եւ ուսումնասիրել մարդկության պատմության բավականին լայն ժամանակաշրջանի նյութեր:

Դիտվել է 814 անգամ:
Print Friendly

Leave a Reply