Հայտնաբերվել է Վիվալդիի կորած պարտիտուրան

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 8, 2010 11:28

Շոտլանդիայի Ազգային պահոցում հայտնաբերել են կոմպոզիտոր Անտոնիո Վիվալդիի կորած պարտիտուրան: Ավելի քան 200 տարի ֆլեյտայի, ջութակի և թավջութակի համար  գրված յուրօրինակ կոնցերտը գտնվում էր դարակում: Ավելի վաղ` երաժշտական այդ ստեղծագործության մասին ակնարկվել է XVIII դարի գրավաճառի առևտրական քարտացուցակում: Երաժշտագետները համարում են, որ  հայտնաբերված կոնցերտը Վիվալդիի բնակարանից կորած ձեռագրերից է:  «Ֆրանսիա», «Իսպանիա», և «Անգլիա» անունը կրող`կորած  կոնցերտների ձեռագրերի ճակատագիրը հայտնի չէ:

Անտոնիո Վիվալդին իտալացի կոմպոզիտոր է, ջութակահար, դիրիժոր, մանկավարժ: Դեռևս մանկուց նա կատարելագործվեց որպես ջութակահար: Վիվալդին 40 օպերաների հեղինակ է: Նրա ոլորտը գործիքային երաժշտությունն է. 465 կոնցերտների հեղինակ է` գրված տարբեր գործիքների համար: Նրա ստեղծագործությունների ծանրակշիռ մասը ջութակի համար են:

Դիտվել է 1826 անգամ:
Print Friendly

Leave a Reply