ԿԲ-ն մասնակցելու է ԱՄՀ և ՀԲ տարեկան հանդիպումներին
Պաշտոնական, Օրվա լուր | ankakh | October 8, 2010 11:16
ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը հոկտեմբերի 8-10-ը մասնակցելու է Վաշինգտոնում կազմակերպվող Արժույթի միջազգային հիմնադրամի և Համաշխարհային բանկի խմբի կառավարիչների խորհուրդների 2010 թ. տարեկան ժողովին:
ԿԲ նախագահը կմասնակցի ԱՄՀ և ՀԲ Կառավարիչների խորհուրդների տարեկան հանդիպումների պլենար նիստերին, ԱՄՀ Հոլանդիայի ենթախմբի երկրների հանդիպմանը:
Հանդիպումներ են նախատեսված ԱՄՀ գործադիր տնօրեն Ախե Բակկերի, ԱՄՀ Միջին Արևելքի և Կենտրոնական Ասիայի երկրների դեպարտամենտի տնօրեն Ասուդ Ահմեդի, Համաշխարհային բանկի գործադիր տնօրեն Ռուդ Տրեֆերսի, Համաշխարհային բանկի խմբի տարածաշրջանային դեպարտամենտի տնօրենի տեղակալ Ֆիլիպե Լե Հուերոյի, Համաշխարհային բանկի Հարավային Կովկասի երկրների գծով տնօրեն Ասադ Ալամի, ինչպես նաև Միջազգային Ֆինանսական Կորպորացիայի գլոբալ ֆինանսական շուկաների գծով ավագ կառավարիչ Թիմոթի Կռաուզեի հետ:
Ինչպես հաղորդում է ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունը, ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանն առանձին հանդիպումներ է ունենալու մի քանի կենտրոնական բանկերի նախագահների հետ:






Facebook
Tweet This
Email This Post
