Ադրբեջանում ընտրությունները կոմպրոմատների, կեղտոտ փողերի դրսեւորման գործընթաց է

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 8, 2010 10:16

Ադրբեջանում նոյեմբերի 7-ին տեղի ունենալիք համապետական ընտրություններն իրենց բնույթով ոչնչով չեն տարբերվում նախկինում տեղի ունեցած ընտրություններից: Ադրբեջանում ընտրությունները միայն որեւէ թեկնածուի կամ էլ թեկնածուների ընտրվելը չէ: Այն նաեւ տարիներով հավաքված կոմպրոմատների, կեղտոտ փողերի, թշնամության` ջրի երես դուրս գալու գործընթաց է:

Այդ մասին, ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, գրում է «Ենի Մուսավաթ»-ը` նշելով, որ առաջիկա ընտրություններում մի շարք թեկնածուներ կան, որ առաջադրվել են հիմնական թեկնածուից փող կորզելու համար: «Այսպիսի թեկնածուներն ընտրություններին մասնակցում են անկախ կամ էլ ճորթան կուսակցություններից: Նրանց հիմնական նպատակը միայն ու միայն հիմնական թեկնածուից փող պոկելն է: Հիմնական թեկնածուի դեմ փոքր- ինչ ժլատություն անելու դեպքում գրոհ եւ աչքից գցելու արշավ է սկսվում: Ադրբեջանում մի խումբ մարդիկ կան, որ իրենց թեկնածությունն առաջադրում են ունեւոր, մեծ հնարավորություններ ունեցող՝ հանձնաժողովների նախագահների, համալսարանների ռեկտորների, գործարարների թեկնածության շրջաններում:

Հետո նրանք դիմացինի հետ սակարկություններ են սկսում: Իրենց անկարգություններով, հետապնդումներով, անօրինականություններով եւ այլ պատրվակներով աղմուկ են առաջացնում՝ ուշադրություն գրավելու համար: Այժմ Ադրբեջանում այդ գործընթացն է ընթանում: Նույնիսկ որոշ լրագրողներ, սյունակակագիրներ էլ են ներքաշվել այդ «բիզնեսում»: Բայց դե, ամեն անգամ չէ, որ «ճաղատի բախտը բերում է»: Չի բացառվում, որ այս անգամ լինենք ռեկետ-թեկնածուների դեմ քրեական գործեր բացելու ականատեսը», -հույս է հայտնել «Ենի Մուսավաթ»-ը:

Դիտվել է 714 անգամ:
Print Friendly

Leave a Reply