Արցախցիները մրցանակի են ձգտում

ՍՊՈՐՏ, Օրվա լուր | | October 8, 2010 1:44

Հայաստանի ուսանողական մարզական խաղերի ծրագրով Երևանում անցկացվող հանդբոլի մրցաշարին մասնակցող Արցախի պետական համալսարանի թիմը մտադրվել է ստուգատեսում անմասն չմնալ խաղարկվող պարգևներից: Արցախի պետական համալսարանի ֆիզդաստիարակության ամբիոնի դասախոս, մանկավարժական գիտությունների թեկնածու Սլավիկ Հարությունյանը հայտնեց, որ այս թիմը ստեղծվել է երկու տարի առաջ: Աջակցել է Հայաստանի հանդբոլի ֆեդերացիան, տրամադրելով դարպասներ, մարզագույք, գնդակներ: «Երախտապարտ ենք, որ Հայաստանի հանդբոլի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Գրիգորյանը մեծ աջակցություն է ցույց տալիս:Մարզումային պայմանները բարվոք են: Ցանկալի է, որ ուսանողների միջև հանդբոլի մրցումներ հաճախակի կազմակերպվեն, որպեսզի մարզիկները կարողանան մրցափորձ ձեռք բերեն, վարպետանան: Մեր թիմը նախկինում ոչ մի պաշտոնական ստուգատեսի չի մասնակցել: Այդուհանդերձ, այն լավ խաղ է ցուցադրում: Դժգոհելու առիթ չկա: Թիմը պայքարում է մրցանակային տեղ զբաղեցնելու համար»,- ասաց Հարությունյանը:

Դիտվել է 1295 անգամ:
Print Friendly

Leave a Reply