Միշել Օբաման աշխարհի ամենաազդեցիկ կինն է

ԱՆԿԱԽ ԿԻՆ, Շաբաթվա լուր | | October 7, 2010 20:19

Աշխարհի ամենաազդեցիկ 10 կանայք` Միշել Օբամա, Լեդի Գագա, Օփրա Ուինֆրի և ուրիշներ, որոնց հաջողվել է փոխել աշխարհը դեպի լավը և մտնել Forbes-ի ազդեցիկության վարկանիշի նոր ցանկի մեջ Ամերիկյան Forbes-ը հրապարակել է իր ավանդական “Աշխարհի 100 ամենաազդեցիկ կանայք” վարկանիշը: Այս անգամ առաջին տեղը զբաղեցրել է ԱՄՆ առաջին տիկին Միշել Օբաման: Մինչ այս Forbes-ը չորս  տարի շարունակ մոլորակի ամենաազդեցիկ կին էր հռչակում ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելին, սակայն նոր ցուցակում նա նույնիսկ եռյակում չմնաց, հետ գնաց չորրորդ տեղ: Վարկանիշի բոլոր մասնակիցները խմբավորված են ըստ իրենց ազդեցության ոլորտների`քաղաքականություն, բիզնես, լրատվամիջոցներ և շոու բիզնես: Բիզնեսում ամենաազդեցիկ  կինը համարվել է Kraft Foods ընկերության գլխավոր տնօրեն Իրեն Ռոզենֆելդը (թիվ 2), լրատվամիջոցների աշխարհում` Օփրա Ուինֆրին (թիվ 3), իսկ շոու բիզնեսում` Լեդի Գագան: Վերջինս նաև վարկանիշի ամենաերիտասարդ մասնակիցն է. երգչուհին ընդամենը 24 տարեկան է: Ստորև ներկայացնում ենք ցուցակի առաջին յոթնյակը:

  1. Միշել Օբամա

Տարիքը` 46 Երկիրը` ԱՄՆ Ազդեցության ոլորտը` քաղաքականություն Սպիտակ տանը Միշել Օբաման իր տեղում է: Նա պայքարում է դպրոցներում սննդի չափորոշիչների պահպանման և զինվորականների ընտանիքների աջակցության համար և քաղաքականության մեջ շատ ավելի է ընդգրկված, քան նրա նախորդը` Լորա Բուշը, բայց ավելի քիչ, քան Հիլարի Քլինտոնը (թիվ 3), որը վերջին հաշվով պաշտպանեց առողջապահության ոլորտի ձախողվող բարեփոխումը: Երկու երեխայի սլացիկ ու մոդայիկ մայրը Հարվարդի իրավաբանական աստիճան ունի և փողոցային իմացունակություն, որ ձեռք է բերել Հարավային Չիկագոյում: Այո, նրա արդյունքի հասնող է. ի պատասխան նրա Let’s Move! երեխաների ճարպակալման դեմ պայքարի` Coca-Cola-ն, Kellogg –ը և General Mills-ը պարտավորվել են 2012-ին նվազեցնել իրենց արտադրանքի կալորիականությունը: Ամերիկացիների 54%-ը համակրանքով է վերաբերվում առաջին տիկնոջը:

Իրեն Ռոզենֆելդ Տարիքը` 57 Երկիրը` ԱՄՆ Ազդեցության ոլորտը` բիզնես 2009 թ. վաստակելով 26,3 մլն ԱՄՆ դոլար` տկն Ռոզենֆելդը երկրորդ տեղն է զբաղեցրել Ամերիկայի  առավել վարձատրվող կանանց վարկանիշում (առաջինը Yahoo-ի Քերոլ Բարտցն է): Նա ռեկորդային փոխհատուցում ստացավ, երբ հայտարարեց բրիտանական հրուշակեղենի գիգանտ Cadbury-ն գնելու մասին, որը սվիններով ընդունվեց: Ուոռեն Բաֆեթը (Berkshire Hathaway-ի 9,4%-ը պատկանում  էր Kraft-ին) դեմ քվեարկեց գործարքին` “բութ” անվանելով նրան: Երբ Ռոզենֆելդը չնահանջեց, Բաֆեթը նրան պատասխանեց Kraft-ի 33,1 բաժնետոմսերը  (Berkshire-ի մեկ երրորդ բաժնեմասը) վաճառելով: Ո՞վ էր ճիշտ: Kraft-ի շահույթը երկրորդ եռամսյակում 25,3%-ով  աճեց` մինչև 12,3 մլրդ դոլար, և այդ աճի հզոր շարժիչը Եվրոպայում և զարգացող երկրներում հաջող բիզնեսն էր: “Իհարկե, ես շատ գոհ եմ գործերի արդյունքից”,- ասում է Իրենը:

Օփրա Ուինֆրի Տարիքը` 56 Երկիրը` ԱՄՆ Ազդեցության ոլորտը` լրատվամիջոցներ Մեդիայի աշխարհում այս ամենաազդեցիկ կինը (վերջին 5 տարվա ընթացքում վաստակել է 1,35 մլրդ դոլար) չի պատրաստվում կանգ առնել: Նրա  “Օփրա” շոուն, որ մեծ թվով կարիերաների ու բեստսելլերների շարժառիթ դարձել և օգնել է միլիոնավոր կանանց ըմբռնում ու աջակցություն գտնելու, ավարտվում է  25-րդ եթերաշրջանով և վերջին անգամ կհեռարձակվի 2011 թ. սեպտեմբերի 9-ին: Իսկ հետո՞:    2012-ի հունվարին Ուինֆրին թողարկելու է OWN (the Oprah Winfrey Network) նախագիծը` Discovery հեռուստաալիքի և սեփական Harpo Productions-ի համատեղ ձեռնարկությունը: Նախագծում են Ռոզի Օ’Դոնելլը մեկնաբանի տեղում, Յորքի հերցոգուհի  Սառա Ֆերգյուսոնը ռեալթի շոուում և Survivor-ի ստեղծող Մարկ Բուրնետի նոր սերիալը: Դեկտեմբերին Օփրան ժամանցային լրատվանիջոցների ոլորտում աշխատանքային գործունեության 25-ամյակի կապակցությամբ կպարգևատրվի Քենեդիի կենտրոնի կողմից:

Անգելա Մերկել Տարիքը` 56 Երկիրը` Գերմանիա Ազդեցության ոլորտը` քաղաքականություն Չնայած կոալիցիայի փխրունությանը և լիբերալների ու Քրիատոնյա-սոցիալիստների միության պառակտմանը, որոնց միացել է նրա կուսակցությունը, Մերկելը փորձում է հաջորդ տարածաշրջանային ընտրություներից առաջ, որոնք տեղի կունենան 2011-ի գարնանը, առաջ մղել հարկային և կրթական բարեփոխումները: Կանխավ ապահովելով բիզնեսի օժանդակությունը` նա կարող է թույլ տալ իրեն մի քիչ կորցնել  քաղաքական կապիտալից: Գերմանիան ծրագրել է 2011-ի բյուջեն կրճատել 4%-ով (մոտ 400 մլրդ դոլար), ինչը կարող է վանել ընտրողներին: Մերկելը պայքարում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Գերմանիայի տեղի համար: Առայժմ խոսքը ոչ մշտական ներկայացուցչության մասին է, սակայն ոմանք ենթադրում են, որ Մերկելը մշտականի հավակնություններ ունի:

Հիլարի Քլինտոն Տարիքը` 62 Երկիրը` ԱՄՆ Ազդեցության ոլորտը` քաղաքականություն Դիվանագիտական թռիչքներ հաճախ չեն լինում: Քլինտոնը, անկախ իրական ավանդից, արդեն կարող է իր շահաբաժնում գրանցել ռուս-ամերիկյան հարաբերությունների առաջընթացը և Թուրքիայի ու Հայաստանի բանակցությունները: Քլինտոնը դրսևորեց իր բոլոր հմտությունները Հեռավոր Արևելքում խաղաղություն հաստատելու հերթական փորձի ժամանակ: Չարժե մոռանալ նաև մշտական ջանքերը ամբողջ աշխարհում կանանց դրությունը բարելավելու համար, լինեն նրանք Կոնգոյի բռնության թե Պակիստանի ջրհեղեղի զոհերը: Ո՞րն է Հաիլարիի հաջորդ նպատակը: Գլխավորել Համաշխարհային բանկը կամ Օբամայի երկրորդ ժամկետում գրավել փոխնախագահի պաշտո՞նը:

Ինդրա Նույի Տարիքը` 54 Երկիրը` ԱՄՆ Ազդեցության ոլորտը` բիզնես Այս տարի Նույին ընկերության մարկետինգային բյուջեից (616 մլն ծավալով) 20 մլն հատկացրել է գովազդին սոցիալական լրատվամիջոցներում: Pepsi Refresh ընկերության վեբկայքը այցելուներին առաջարկում է ընտրել բարեգործական գաղափարներ, որոնք Pepsi-ից 5000-250 000 դոլար կարող են ստանալ : ‘Դա ջնջում է մարդասիրության և բիզնեսի սահմանները”,- ասում է Նույին, որ անցյալ տարի վաստակել է 10,6 մլն դոլար: Refresh-ն  ամեն ամիս 1,3 մլն դոլար է հատկացնում ԱՄՆ-ում այնպիսի ծրագրերի, ինչպիսին է Do Good For the Gulf-ը: Սրանք զբաղված են այն կենդանիների համար օթան կառուցելով, որոնց տերերը կորցրել են իրենց տները նավթի տարալցման ժամանա,  աղետից տուժածների հոգեբանական օգնություն ցույց տալով և մասնագիտական կրթություն կազմակերպելով: “Բրենդերը պետք է ուղղվեն հազարամյակներին. երիտասարդ մարդիկ ցանկանում են փոխել աշխարհը”,- ասում է Ինդրան:

Լեդի Գագա Տարիքը` 24 Երկիրը` ԱՄՆ Ազդեցության ոլորտը` շոու բիզնես Նրան անվանում են պոպ երաժշտության նոր թագուհի: Մասմաբ երգչուհի, մասմաբ դերասանուհի Լեդի Գագան (Սթեֆինա Գերմանոտտա) նոր շունչ բերեց պոպ երշտության և պոպ մշակույթի կյանքում: Գագայի առաջին The Fame ալբոմը թողարկվել է 2008-ին և բեստսելլեր դարձել, ինչպես և երկրորդը` The Fame Monster-ը: Սպասվում է, որ Monster’s Ball շուրջերկրյա շրջագայությունը նրան դրա ավարտին` 2011-ի ապրիլին 200 մլն դոլար կբերի: Սակայն Գագան չի սահմանափակվում գլամուրով ու պոպ մշակույթով: Նա պաշտպանում է միասեռականների իրավունքները և կոչ է անում հրաժարվել “մի հարցրու, մի ասա” քաղաքականությունից, որ ընդունված է ամերիկյան բանակում:

Դիտվել է 2493 անգամ:
Print Friendly

Leave a Reply