Պերուացի գրողը` Նոբելյան մրցանակի դափնեկիր

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 7, 2010 16:48

Պերուացի գրող Մարիո Վարգաս Լոսան արժանացավ գրականության 2010 թվականի Նոբելյան մրցանակին: Այդ մասին քիչ առաջ հայտարարեց Շվեդական ակադեմիան:

Մինչ մրցանակակրին որոշելը հայտնի էր, որ մրցանակի հավակնորդներ էին ամերիկացի գրող Կորմակ Մակկարտին, քենիացի նովելիստ  Նգուրի Վա Տիոնգոն,  ճապոնացի գրող Հարուկի Մուրակամին և այլոք:

Ավանդույթի համաձայն` այս տարվա մրցանակի հավակնորդների ամբողջական ցուցակը կգաղտնազերծվի միայն 50 տարի անց` 2060 թվականին:

Դիտվել է 945 անգամ:
Print Friendly

Leave a Reply