Սփյուռքի նախարարությունը որոշել է հրատարակել սփյուռքահայերի անունների տեղեկատու

Օրվա լուր | | July 15, 2009 17:49

spuyrqՍփյուռքահայերի անունների, հայրանունների, ազգանունների հայերեն գրության և տառադարձության հետ կապված սխալներն այսուհետ կբացառվեն. Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանն ասում է, որ իրենք հետևողական են լինելու, որպեսզի կառավարությունը որոշման նախագիծ ընդունի. որով կարգավորվի հարցը, և Կարապետյանը` Ղարապետյան, Պողոսը` Բողոս և նման սխալներ այլևս չեն լինի:

Սփյուռքի նախարարությունը «Հայկական սփյուռք-կենտրոն» հկ-ի հետ համատեղ այսօր կազմակերպել էր կլոր սեղան` քննարկելու հենց սփյուռքահայերի անունների և ազգանունների ճիշտ գրության հարցը:

Քննարկման արդյունքում ՀՀ կառավարությանը ներկայացրին առաջարկությունների փաթեթ:

Կլոր սեղանի մասնակիցները որոշեցին, որ պետք է լեզվի պետական տեսչության և տերմինաբանության կոմիտեի կողմից հրատարակվի տեղեկատու գիրք, որտեղ ներկայացված կլինեն սփյուռքահայերի անունների, ազգանունների, հայրանունների ճիշտ գրությունները: Կլինեն նաև զուգաձևություններ: Բացառությունների համար էլ սփյուռքահայերը կարող են դիմել լեզվի տեսչություն:

Տեղեկատուները կբաժանվեն նոտարական հաստատություններին. ոստիկանության անձնագրային վիզաների վարչություն, սփյուռքի եկեղեցիներին և այլ հաստատությունների:

Դիտվել է 2398 անգամ:
Print Friendly

Leave a Reply