Ժամանակի մշուշում թաքնված գլուխգործոցը

ՄՇԱԿՈՒՅԹ, Օրվա լուր | | October 7, 2010 15:49

Երբ 2010 թվականին աճուրդային ընկերության նորկայացուցիչ Օլիվիե Շոպեն Ժանվրին առաջին անգամ հայտնվեց Հին Փարիզի բնակարանի շեմին, ուր նա  ցուցակագրում էր մահացած տիրոջ գույքը `տպավորություն ստեղծվեց, որ ըբկելէ Քնած Գեղեցկուհու ամրոց:  Մի քանի տասնամյակներ փակված բնակարանի խավարումնա հանկարծ հայտնաբերեց XIX դարի իտալացի նկարիչ Ջովաննի Բոլդինիի վրձնին պատկանող անհայտ գեղեցկուհու դիմանկարը: Օրերս աճուրդում այն վաճառվեց 2,1 միլիոն եվրոյով, ինչը համարժեք է 2,9 միլիոն դոլարին:Այս խորհրդավոր բնակարանի վերջին տիրուհին Բոլդինիի թոռնուհին էր: Երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ նա տեղափոխվել է Ֆրանսիայի հարավ և Փարիզ այլևս չի վերադարձել: 91 տարեկան կինը վերջերս մահացավ : Նա 70 տարի առաջ է վճարել Փարիզի կենտրոնում գտնվող բնակարանի գույքի համար, սակայն ոչ միա անգամ  այդ բնակարանից չի օգտվել: Գլուխգործոցի ինքնությունը պարզվել է` բացառիկ գեղեցկություն ունեցող` դերասանուհի  Մարտա դըՖլորիանի դիմանկարն է`մուսլինից դժգույն վարդագույն հագուստով: Պարզվել է, որ դերասանուհիբ Բոլդինին Ֆլորիանի հոմանիներից մեկն էր: Նկարը թվագրված է1898 թվականին, երբ Ֆլորիանը 24 տարեկան էր:

Դիտվել է 1753 անգամ:
Print Friendly

Leave a Reply