ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովի նիստում
ՔԱՂԱՔԱԿԱՆ, Օրվա լուր | ankakh | October 7, 2010 15:30
Հոկտեմբերի 7-ին Գագիկ Մինասյանի նախագահությամբ տեղի ունեցավ ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նիստ, որտեղ քննարկվեց եւ հավանության արժանացավ «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի նախագծի սեղմագիրը:
Հանձնաժողովի նախագահ Գագիկ Մինասյանը նշեց, որ 2011 թվականի պետական բյուջեի նախագծի առանձնահատկությունն այն է, որ նախատեսվում է թեւակոխել կայուն զարգացման նոր փուլ եւ վերականգնել 2008 թվականի ցուցանիշները: Նախատեսվում է նաեւ գերազանցել 2009 թվականի հետճգնաժամային ցուցանիշները: Մասնավորապես որոշակի աճ է նախատեսվում արդյունաբերության ոլորտում :






Facebook
Tweet This
Email This Post
