Գիտնականներն արգանդի փոխպատվաստում են կատարել

ԱՌՈՂՋԱԿԱՆ, Օրվա լուր | | October 7, 2010 15:04

Շվեդացի հետազոտողները  մեծ թռիչք են արել  բժշկության ոլորտում` կատարելով արգանդի փոխպատվաստում

Գետեբորգի համալսարանական  Sahlgrenska հոսպիտալի հետազոտողները արգանդի փոխպատվաստման վիրահատությունը փորձել են առնետների վրա:  Արդյունքում կրծողները կարողացել են առանց բարդությունների հղիանալ ու ծնել:

Այս հետազոտությունը կարող է նպաստել անպտղության բուժմանը: «Արգանդի փոխպատվաստումը կարող է հույս տալ հարյուրավոր կանանց, որոնք ներկա պահին ի վիճակին չեն հղիանալու: Սա սուռոգատ մայրության կամ որդեգրման այլընտրանք է»,- ասել է Լիզա Յոհանեսոնը, որ նախագծի մասնակից է:

Հաջողությամբ է անցել նաև փոխպատվաստումը մկների, ոչխարների և խոզերի վրա: Նշենք, որ վերջիններս  օրգանիզմի կառուցվածքի առումով ընդհանուր շատ բան ունեն մարդկանց հետ:

Ինչպես գրում է News.com.au-ն,  հետազոտությունների հաջորդ փուլը բաբուինների վիրահատությունն է: Եթե փոխպատվաստումը հաջող անցնի, ապա հնարավոր է, որ շուտով սկսվեն փորձերը մարդկանց վրա: Իրենք` գիտնականները, կարծում են, որ գործողությունը մատչելի կդառնա առաջիկա երկու տարում:

Դիտվել է 1729 անգամ:
Print Friendly

Leave a Reply