Տիգրան Սարգսյանը շնորհավորել է Վլադիմիր Պուտինին

Պաշտոնական, Օրվա լուր | | October 7, 2010 14:52

Կայացել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանի և Ռուսաստանի Դաշնության վարչապետ Վլադիմիր Պուտինի հեռախոսազրույցը:
Կառավարության ղեկավարը շնորհավորել է իր ռուսաստանցի գործընկերոջը ծննդյան տարեդարձի կապակցությամբ, նրան մաղթել երջանկություն և ամենայն բարիք: Տիգրան Սարգսյանը կարևորել է Վլադիմիր Պուտինի անձնական ներդրումը հայ-ռուսական բարեկամության ամրապնդման գործում:
Վարչապետ Սարգսյանը նաև իր երախտագիտությունն է հայտնել Վլադիմիր Պուտինին՝ համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի հետևանքների հաղթահարման, ինչպես նաև տնտեսության ոլորտում համակողմանի գործակցությանը նպաստելու համար:

Դիտվել է 1650 անգամ:
Print Friendly

Leave a Reply