Մալայզիայում 4 օրական նորածին աղջնակը` մակակիի զոհ
ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | ankakh | October 7, 2010 14:14
Բի Բի Սի հեռուստառադիոկորպորացիայի տեղեկատվությամբ` Մալայզիայում 4 օրական նորածին աղջնակը դարձել է մակակիի զոհ: Միջադեպը տեղի է ունեցել Նեգերի Սեմբիլան նահանգում, որը գտնվում է երկրի կենտրոնում: Քնած նորածնին կարճ ժամանակամիջոցում մենակ են թողել. մայրը գնացել է զուգարան, իսկ պապիկը գնացել է խոհանոց` 1 բաժակ ջրի: Այդ ժամանակ կապիկը տուն է սպրդել` հավանաբար պարեն գտնելու հույսով: Նա կծել է մանկիկին և նրան քաշ է տվել դեպի տանիք, սակայն մանկիկին պահել չի կարողացել: Երեխան տանիքից վայր է ընկել և մահացել: Կապիկին կրակել են: Ըստ երևույթին` կապիկը մանկիկին բաց է թողել`լսելով ծնողների ճիչերը:






Facebook
Tweet This
Email This Post
