Չորրորդ կոմպրոմատը Լուկաշենկոյի դեմ

ԱՇԽԱՐՀՈՒՄ, Օրվա լուր | | October 7, 2010 14:10

НТВ հեռուստաալիքը ծանուցել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի  կյանքը ներկայացնող`«Կնքաբատկո-4» կինոնկարի մասին, որը էկրանում կցուցադրվի հոկտեմբերի 8-ին: Ծանուցման համաձայն`«Կնքաբատկոն. Վերջին աշուն» կինոնկարը հարցեր է բարձրացնում`« Ինչպես է պատգամավորական մանդատը փրկել Լուկաշենկոյին բանտից»,«Ով է  կազմել լրագրող Օլեգ Բեբենի ինքնասպանության սցենարը»: Հիշեցնենք, որ НТВ հեռուստաալիքը «Կնքաբատկոն» կինոնկարի առաջին մասը ցուցադրել է հուլիսի 4-ին, որում Լուկաշենկոն ներկայացվում է որպես մարդասպան և քրեական բռնապետ: Մասնավորապես`կինոնկարում պատմվում է, որ Լուկաշենկոն մասնակից է իր քաղաքական մրցակիցների սպանություններին: Նկարահանվել են այդ կինոնկարի ևս 2 մասերը: Ռուս դիտորդների գնահատմամբ` այդ կինոնկարները Լուկաշենկոյի վարկաբեկման սկիզբն են միայն: Ինքը`Լուկաշենկոն, НТВ հեռուստաալիքի սյուժեները որակել է որպես «ռուս գործընկերների պատվեր»: Նա Կրեմլին մեղադրել է նաև Մաքսային միության քայքայման փորձերի համար:

Դիտվել է 1144 անգամ:
Print Friendly

Leave a Reply